Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է իր տպավորություններով «Ինտեր Մայամի» տեղափոխության և արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու վերաբերյալ։
Տարիներ շարունակ Իսպանիայի Լա Լիգայում միմյանց դեմ պայքարելուց հետո, ֆուտբոլիստներն այժմ միավորվել են MLS-ը ներկայացնող ամերիկյան ակումբում։ Բրազիլացին չի թաքցրել իր հիացմունքը նոր թիմակցի նկատմամբ.
«Ես շատ ուրախ եմ հիմա նրա հետ նույն թիմում լինելու համար։ Նա ինձ այնքան շատ խնդիրներ է ստեղծել անցյալում: Ես միշտ երազել եմ խաղալ լավագույնների հետ։ Նրա դեմ խաղացել եմ մի քանի անգամ ու գիտեի, որ նրան կանգնեցնելն ուղղակի անհնար է: Սակայն տեսնելով, թե ինչպես է նա ամեն ինչ հաղթելուց հետո էլ պահպանում հետագա աճի ու նորանոր հաղթանակների հասնելու ձգտումը… դա իսկապես տպավորիչ է», — Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Փորձառու կիսապաշտպանը նաև հավելել է, որ գտել է իր տեղը նոր ակումբում.
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մեսսիի կողքին: Ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել, ուզում եմ շարունակել աճել և հաճույք ստանալ ֆուտբոլ խաղալուց»:
Հիշեցնենք, որ Մայամին ներկայացնող ակումբը Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել էր հուլիսի 22-ին։ Կազեմիրոն արդեն հասցրել է նշել իր նորամուտը «Ինտեր Մայամիի» կազմում հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կայացած «Կլեբ դե Ֆուտ Մոնրեալի» դեմ խաղում։




























































