«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտարարել է ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկի՝ «Բոլոնիա» տեղափոխվելու մասին՝ մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ։
Հարձակվողը հռոմեական ակումբ է տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Ժիրոնայից»՝ 30,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Անցյալ մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։
«Բոլոնիան» նոր մրցաշրջանի առաջին տուրում կմրցի «Լացիոյի» դեմ։

























































