Արգենտինան սահմանեց Աշխարհի առաջնության եզրափակչի նոր հակառեկորդ։ Հարավամերիկացիները չկարողացան դարպասին որևէ հարված կատարել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի Իսպանիայի դեմ հանդիպման հիմնական ժամանակում, որը պատմության մեջ վատագույն արդյունքն է։
Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում։
Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։
Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին և հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերը հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։ Նյութը գրելու պահին հաշիվը դեռ 0-0 է։
























































