Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով ցավալի պարտություն կրեց Իսպանիայից և լքեց պայքարը։ Ի տարբերություն նախորդ Մունդիալի, երբ պայքարից դուրս մնալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիաների ազդեցության տակ անմիջապես գնաց հանդերձարան, այս անգամ պորտուգալացիների ավագը մնաց խաղադաշտում։
Ռոնալդուն արժանապատվորեն ընդունեց հարվածը և հանգիստ սեղմեց իսպանացի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Լամին Յամալի ձեռքը։ Այնուհետև Կրիշտիանուն մոտեցավ տրիբունաներին և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին։ Եվ միայն դրանից հետո Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները։
Կրիշտիանուի էմոցիաները հասկանալը բարդ չէ. ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս Աշխարհի առաջնությունը վերջինն է իր կարիերայում։ Լեգենդար ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հիշեցնենք, որ պիրենեյան դերբիի ելքը վճռվեց ավելացված 90+1-րդ րոպեին, երբ Ֆերան Տորեսի փոխանցումից հետո Միկել Մերինոն խփեց Իսպանիայի հաղթական գոլը։ Քառորդ եզրափակիչում իսպանացիները կմրցեն ԱՄՆ – Բելգիա զույգի հաղթողի հետ։
Cristiano Ronaldo crying after playing his last match.
I’m devastated 🥹😭💔 pic.twitter.com/qGSdbRCxBm
— OVO 🦉 (@Ronaldiam3) July 6, 2026
























































