«Յուվենտուսի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Corriere dello Sport-ը հայտնել է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել 26-ամյա հարձակվողին 30 միլիոն եվրոյի դիմաց։
Տրանսֆերի վերաբերյալ սկզբնական հարցումներն արդեն իսկ կատարել են «Տոտենհեմը» և «Լիոնը»։
Դեյվիդը ներկայումս մասնակցում է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։ Հարձակվողը հեթ-տրիկ է ձևակերպել Կատարի դեմ խաղում։



























































