Սերբական «Ցրվենա Զվեզդան» հստակեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը։ Ինչպես հայտնում է «ИнсайдЯН»-ը, ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար պահանջում է 7 միլիոն եվրո։
Թիկնիզյանի ծառայություններով այժմ հետաքրքրված են ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական ակումբները։ Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալու դեպքում նա լեգեոներ չի համարվի, ինչն էլ պայմանավորում է ՌՊԼ-ի թիմերի մեծ հետաքրքրությունը նրա նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առանց առարկայական բանակցությունների՝ հայ ֆուտբոլիստի տարբերակը դիտարկել են իտալական «Կոմոն», ֆրանսիական «Լանսը», հունական «Օլիմպիակոսն» ու հոլանդական «Այաքսը», ինչպես նաև ռուսական «Զենիթը», «Սպարտակն» ու «Կրասնոդարը»։
Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ այս պահի դրությամբ «Ցրվենա Զվեզդան» տրանսֆերի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ դեռևս չի ստացել։



























































