Այսօր՝ հունիսի 16-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
«Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում կմրցի Ղազախստանը ներկայացնող «Ելիմայ Սեմեյի» հետ։
Նույն փուլում «Փյունիկը» կհանդիպի Մալթայի «Մարսաշլոկին»։
Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։
Հանդիպումները նախատեսված են 2026 թվականի հուլիսի 9-ին և 16-ին։



























































