Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանան 2026/27 թթ․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: Հայկական ակումբներն արդեն իսկ գիտեն իրենց հավանական մրցակիցներին և անհամբերությամբ սպասում են բախտորոշ իրադարձությանը։
Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» սպասում է մրցակցին
Հայաստանը հին աշխարհամասի գլխավոր ակումբային մրցաշարում ներկայացնելու է «Արարատ-Արմենիան»: Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Արդեն հայտնի են այն 7 ակումբները, որոնցից մեկը որակավորման առաջին փուլում բաժին կհասնի մեր չեմպիոնին․
- «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա)
- «ԿուՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա)
- «Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար)
- «Ռիգա» (Լատվիա)
- «Ֆլորա Տալլին» (Էստոնիա)
- «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա)
- «Նյու Սեյնթս» (Ուելս)
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 14-ին և 15-ին:
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» պայքարի մեջ են
«Փյունիկը» վիճակահանությունից առաջ ընդգրկվել է 3-րդ զամբյուղի «Seeded» (ուժեղների) թիմերի շարքում և որպես մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին․
- «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
- «Դինամո Սիթի» (Ալբանիա)
- «Վիրտուս» (Սան Մարինո)
- «Մորնար» (Չեռնոգորիա)
- «Մարսաշլոկ» (Մալթա)
Մեր մյուս ներկայացուցչի՝ «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են․
- «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
- «Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա)
- «Ելիմայ Սեմեյ» (Ղազախստան)
- «Պետրովաց» (Չեռնոգորիա)
- «Էլբասանի» (Ալբանիա)
Կոնֆերենցիաների լիգայի, ինչպես նաև Եվրոպա լիգայի (որի վիճակահանությունը ևս կայանալու է այսօր) որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին:
Բոլոր մրցաշարերի համար խաղերի հաստատված օրերն ու մեկնարկային ժամերը ՈՒԵՖԱ-ն կհրապարակի վիճակահանություններից անմիջապես հետո:




























































