Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի E խմբի երկրորդ խաղում, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» մարզադաշտում, Կոտ դ’Իվուարի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց Էկվադորի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ համառ պայքարում, և երկար ժամանակ դարպասների գրավում չէր արձանագրվում։ Խաղի ելքը վճռվեց բուն ժամանակի վերջին րոպեին. 90-րդ րոպեին Վիլֆրիդ Սինգոյի փոխանցումից հետո Ամադ Դիալոն գրավեց մրցակցի դարպասը՝ ապահովելով իր թիմի կարևոր երեք միավորը։
Հաջորդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականը հունիսի 20-ին կմրցի Գերմանիայի, իսկ Էկվադորը հունիսի 21-ին՝ Կյուրասոյի ընտրանու հետ։
Հանդիպման գոլը` ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ի E խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































