Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ալվարո Արբելոայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Մադրիդի «Ռեալը» խորապես երախտապարտ է Ալվարո Արբելոային, որն ակումբում իր գտնվելու ողջ ընթացքում՝ սկսած երիտասարդական ակադեմիայում ելույթներից, մշտապես դրսևորել է նվիրվածություն, անձնազոհություն և պրոֆեսիոնալիզմ: Նա մեր ակումբի արժեքների մարմնավորումն է։
Մադրիդի «Ռեալը», որն ընդմիշտ կմնա նրա տունը, Ալվարո Արբելոային և նրա ողջ ընտանիքին մաղթում է ամենայն բարիք իրենց կյանքի այս նոր փուլում»,- նշված է «սերուցքայինների» տարածած հաղորդագրության մեջ:
Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր հունվարի 13-ից: Նրա գլխավորությամբ «արքայական ակումբը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում տոնել է 18 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 8 պարտություն:
























































