Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ:
Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնի կանանց 69 կգ քաշային Մերի Միսակյանը, իսկ ավելի ուշ տղամարդկանց 79 կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի նախորդ օրը հայ ծանրորդները հաջող ելույթներ էին ունեցել. Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում արժանացել էր փոքր արծաթե մեդալի:




























































