Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ։
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ։ 55-րդ րոպեին նա բացեց հաշիվը Գոնսալո Գարսիայի գոլային փոխանցումից հետո, իսկ 66-րդ րոպեին՝ Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «արքայական» ակումբը վաստակեց 77 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ թույլ չտալով առաջատար «Բարսելոնային» (88 միավոր) այս տուրում ժամանակից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բարսելոնային»։ Մրցաշրջանի վերջին և որոշիչ «Կլասիկոն» կկայանա մայիսի 10-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































