Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացավ «Արսենալ» — «Ֆուլհեմ» հանդիպումը։
«Զինագործները» տնային խաղում վստահ և խոշոր հաշվով հաղթանակ տարան. գրանցվեց 3:0 հաշիվը։
Միկել Արտետայի գլխավորած թիմն իր հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում: Հանդիպման 9-րդ րոպեին Վիկտոր Դյոկերեշը բացեց խաղի հաշիվը: 40-րդ րոպեին Բուկայո Սական կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, իսկ առաջին կեսի ավելացված ժամանակում (45+4′) Դյոկերեշը դուբլ ձևակերպեց՝ սահմանելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 76 միավոր և շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
Լոնդոնցիներն այժմ 6 միավորով են գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», սակայն պետք է նշել, որ «քաղաքաբնակները» երկու խաղ պակաս են անցկացրել։ «Ֆուլհեմը» 48 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































