Red Bull-ն առաջին անգամ Հայաստան է բերում աշխարհահռչակ բարեգործական վազքը՝ լեգենդար Wings for Life World Run–ը։
Այն մեկնարկելու է մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Երևանում՝ Հրազդանի կիրճում։
Wings for Life World Run–ը վերափոխում է ավանդական մրցավազքի մասին պատկերացումները․ սա մրցուղի է, որը չունի վերջնագիծ։ Մասնակիցները վազում են այնքան ժամանակ, մինչև նրանց «բռնում է» վիրտուալ Catcher Car-ը:
Այս միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների 100%-ն ուղղվում է գիտական հետազոտություններին՝ աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։
Միանալով Wings for Life World Run–ին Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մասնակից․ հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը՝ համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։
Սա մրցավազք չէ միայն պրոֆեսիոնալների համար, սա վազք է բոլորի համար։
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ ԱՅՍՏԵՂ
























































