«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը խոսել է նախկին թիմակցի՝ Լիոնել Մեսսիի բացառիկության մասին։
Իսպանացին և արգենտինացին «կապտանռնագույնների» կազմում միասին հանդես են եկել 2000-ականների սկզբից մինչև 2015 թվականը, երբ իսպանացի կիսապաշտպանը տեղափոխվեց Կատար։
«Կցանկանայի սխալվել, բայց չեմ կարծում, թե մենք երբևէ նոր Մեսսի կտեսնենք։ Ես նրա հետ խաղացել եմ 15 տարի, և նա լավագույնն էր ամեն ինչում՝ տեխնիկապես, ֆիզիկապես, խաղը հասկանալու առումով։ Նա նույնիսկ գլխով էր լավ հարվածում, աջ ոտքով էլ հիանալի էր տիրապետում գնդակին։ Հոգեբանորեն նա նույնպես հրեշ էր՝ անխոցելի, ֆենոմեն։ Նրա հետ խաղալն ավելի հեշտ էր, քան որևէ մեկի։ Դու պարզապես փոխանցում ես նրան գնդակը և գիտես, որ նա ամեն ինչ կանի լավագույն կերպով։ Նրա կողքին բոլորն ավելի լավն էին դառնում», — Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականին։ 2023 թվականի ամռանից արգենտինացի հարձակվողը պաշտպանում է «Ինտեր Մայամիի» գույները։



























































