Լոնդոնի «Չելսին» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի ծառայություններով։
«Սկզբնապես Մերտենսը հայտնել էր, որ ցանկանում է մնալ «Նապոլիում», բայց հետո նրա գործակալը առաջարկել է նրան այլ արտասահմանյան թիմեր։ Սա նշանակում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև մի բան այն չէ։
Լեմպարդը գրեթե ամեն օր զանգում է Մերտենսին։ Ինձ թվում է, որ բելգիացին կտեղափոխվի «Չելսի»»,-ասել է գործակալ Վինչենցո Մորաբիտոն, ում խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Մերտենսի պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամառ։