«Նապոլիի» նախկին հարձակվող Դրիս Մերտենսը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Napoli Network-ը։
38-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ այլևս չի խաղա պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն մտադիր է մասնակցել նախկին թիմակից Մարեկ Համշիկի հրաժեշտի հանդիպմանը, որը կդառնա իր կարիերայի վերջին խաղը։
Հիշեցնենք, որ Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել էր 2021/22 մրցաշրջանի ավարտին։ Նա իտալական ակումբում հանդես է եկել 2013-ից՝ անցկացնելով 397 խաղ, խփելով 148 գոլ և կատարելով 90 գոլային փոխանցում։ «Նապոլիի» կազմում նա երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ Բելգիայի հավաքականում Մերտենսն անցկացրել է 109 հանդիպում՝ խփելով 21 գոլ։
Կարիերայի վերջին երեք տարիներին Մերտենսը հանդես է եկել թուրքական «Գալաթասարայում»։ 2011-ից նա պարբերաբար հրավիրվել է Բելգիայի ազգային հավաքական։