ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում կայացած ընկերական հանդիպումում Ֆրանսիայի ազգային հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կոլումբիայի ընտրանու նկատմամբ:
Ֆրանսիացիների կազմում հիանալի խաղ է ցուցադրել 20-ամյա վինգեր Դեզիրե Դուեն՝ դառնալով դուբլի հեղինակ (աչքի է ընկել 29-րդ և 56-րդ րոպեներին): Եվս մեկ գոլ 41-րդ րոպեին իր ակտիվում գրանցել է Մարկուս Թյուրամը, ով նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Կոլումբիացիների կազմում միակ և հեղինակության գնդակը հանդիպման 77-րդ րոպեին խփել է Խամինտոն Կամպասը:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































