Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը շահել է խոշոր գրազն ու որոշել ամբողջ գումարն ուղղել բարեգործության:
Ավելի վաղ Ծառուկյանն ու Ջորջիո Պուլասը պայմանավորվածություն էին ձեռք բերել և գրազ եկել, թե արդյոք հայ մարզիկին կհաջողվի գետնում իրականացնել Պուլասի նկատմամբ: Արմանը ոչ միայն հաջողությամբ գլուխ է բերել այդ խնդիրը, այլև հնարքը փայլուն կերպով կիրառել է միանգամից երկու անգամ՝ երկու տարբեր գոտեմարտերի ընթացքում։
Որպես գրազի արդյունք՝ Ջորջիո Պուլասից ստանալով 10 հազար ԱՄՆ դոլարը, Ծառուկյանը հայտարարել է, որ շահումն իրեն չի պահի։
Գումարն ամբողջությամբ կծառայի բարի նպատակի. այն կփոխանցվի ծանր հիվանդություն ունեցող մի տղայի բուժման ծախսերը հոգալու համար:
Նշենք, Ծառուկյանն ու Պուլասը սեղմել են միմյանց ձեռքերը՝ ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ և փոխադարձ հարգանք:




























































