Սլովակիայի առաջնության չեմպիոնական շրջանի առաջին տուրում (Championship Round) Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Միխալովցեի» նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ 32-ամյա խաղացողը երրորդ անընդմեջ խաղում դառնում է գոլի հեղինակ «Սլովանի» կազմում։




























































