Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Մենսֆիլդ Թաունի» նկատմամբ:
Լոնդոնյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Նոնի Մադուեկեն (41-րդ րոպե) և Էբերեչի Էզեն (66-րդ րոպե): Դաշտի տերերի կազմում միակ գնդակը 50-րդ րոպեին հեղինակեց Ուիլ Էվանսը:
Այսպիսով, «Արսենալը» դարձավ երկրորդ թիմը, որն ապահովեց իր տեղը Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էր «Լիվերպուլը»՝ 3:1 հաշվով պարտության մատնելով «Վուլվերհեմփթոնին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































