Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում գոլառատ ոչ-ոքի խաղաց «Ռուժոմբերոկի» հետ (2-2)։
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այս ոչ-ոքիից հետո «Սլովանը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռուժոմբերոկը» 24 միավորով 7-րդն է։
Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` ստորև.




























































