Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արձագանքել է կատալոնական «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ հնարավոր հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Խավիեր Վիլահոանան հայտարարել էր, որ կապ են հաստատել 32-ամյա անգլիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ:
«Ես այդ մասին ոչինչ չեմ լսել։ Իմ հայրն ու եղբայրն են զբաղվում այդ ամենով, բայց նրանք ինձ ոչինչ չեն ասել։ Ինչպես արդեն ասել եմ, ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Բավարիայում»։ Կենտրոնացած եմ այս մրցաշրջանի և մյունխենյան թիմում իմ ելույթների վրա։ Բայց ես դա [«Բարսելոնայի» հետաքրքրությունը] ընդունում եմ որպես հաճոյախոսություն», — Քեյնի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով տպավորիչ 43 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Քեյնի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։

























































