Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին»։ Հանդիպումը կայացավ Բրենթֆորդի «Ջիտեք Քոմյունիթի» մարզադաշտում և ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղի գլխավոր մրցավար Թոնի Հարինգթոնն առաջին անգամ կենտրոնը ցույց տվեց երկրորդ խաղակեսի միջնամասում։ 61-րդ րոպեին «զինագործների» կազմում աչքի ընկավ հարձակվող Նոնի Մադուեկեն՝ առաջ մղելով իր թիմին։ Սակայն հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը. 71-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Քին Լյուիս-Փոթերը վերականգնեց հավասարությունը։ Մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այս ոչ-ոքիից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Բրենթֆորդը» 40 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հաջորդ՝ 27-րդ տուրում, «Բրենթֆորդը» փետրվարի 21-ին սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին», իսկ «Արսենալը» մեկ օր անց՝ փետրվարի 22-ին, հյուսիսլոնդոնյան դերբիում ուժերը կչափի «Տոտենհեմի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































