Փետրվարի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մրցաշարին մեկնող մեր ընտրանիների հայտացուցակները։ Հավաքականները մրցավայր են մեկնում ընդլայնված կազմերով և ուժեղագույն ըմբիշներով, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Մալխաս Ամոյանն ու Արսեն Հարությունյանը։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի պատվիրակության կազմը․
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
- 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան
- 63 կգ՝ Արմեն Սուքիասյան
- 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, Յուրիկ Հովեյան
- 72 կգ՝ Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան
- 77 կգ՝ Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան
- 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան
- 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան
- 97 կգ՝ Հայկ Խլոյան, Ռուբեն Գևորգյան
- 130 կգ՝ Արամայիս Հարությունյան
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Բաբալարյան
Ազատ ոճի ըմբշամարտ
- 57 կգ՝ Մանվել Խնձրցյան
- 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան
- 65 կգ՝ Արսեն Հարությունյան, Արման Մուսիկյան
- 70 կգ՝ Դավիթ Մարգարյան
- 74 կգ՝ Նարեկ Հարությունյան
- 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, Հայկ Պապիկյան
- 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան
- 92 կգ՝ Կնյազ Իբոյան, Մուշեղ Մկրտչյան
- 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան
- 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան
Գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան



























































