Երևանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, երևանյան թիմի մրցակիցների թվում են ինչպես ազգային հավաքական, այնպես էլ ակումբներ Չինաստանից և Ղազախստանից։
Խաղացանկը ներկայացնում ենք ստորև.
30.01 | «Ուրարտու» — Ուզբեկստանի ազգային հավաքական
04.02 | «Ուրարտու» — «Ցինդաո» (Չինաստան)
08.02 | «Ուրարտու» — «Չժեցյան» (Չինաստան)
12.02 | «Ուրարտու» — «Ելիմայ» (Ղազախստան)
12.02 | «Ուրարտու» — «Յունայթեդ Սպորտ» (ԱՄԷ)
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին թիմը կանցկացնի երկու հանդիպում։





























































