Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում տպավորիչ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների ջախջախիչ՝ 5:1 հաշվով հաղթանակով։
Թեև տանտերերին հաջողվեց բացել խաղի հաշիվը (20-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմուլոն), «Բավարիան» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։
Մյունխենյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Սերժ Գնաբրին, Հարի Քեյնը, Ջոնաթան Տան, Ալեքսանդր Պավլովիչը և Մայքլ Օլիսեն։
Հատկանշական է Մայքլ Օլիսեի ֆենոմենալ ելույթը. բացի խփած գոլից, ֆուտբոլիստը դարձավ նաև երեք գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 50 միավոր և, տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 32 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































