«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Դեզիրե Դուեն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2025 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ի կազմում հարձակվողը նվաճել է Ֆրանսիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Նա նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող։




























































