Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Նապոլին» արտագնա խաղում մրցեց «Կրեմոնեզեի» հետ և առավելության հասավ 2:0 հաշվով։
Հյուրերի կազմում երկու գոլն էլ հեղինակեց Ռասմուս Հոյլունդը՝ աչքի ընկնելով 13-րդ և 45-րդ րոպեներին։ Երկրորդ գոլային դրվագում նրան օգնեց Սկոտ Մակտոմինեյը։
Այս հաղթանակից հետո նեապոլիտանական ակումբը վաստակեց 34 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Կրեմոնեզեն» 21 միավորով 12-րդ տեղում է։
Հունվարի 4-ին «Նապոլին» հյուրընկալվելիս կմրցի «Լացիոյի», իսկ «Կրեմոնեզեն» արտագնա խաղում ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։
Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































