Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» նվազագույն հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» (1:0)։
Մերսիսայդցիների կազմում խաղի միակ և հաղթական գոլը 61-րդ րոպեին հեղինակեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը։
Լիգայի փուլի հինգերորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի ՊՍՎ-ին, իսկ «Ռեալը» կհյուրընկալվի հունական «Օլիմպիակոսին»։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-ին։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































