Մադրիդի «Ռեալը» քննարկում է իր տնային մարզադաշտի՝ «Սանտյագո Բեռնաբեուի» անվանումը փոփոխելու հարցը, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ մարզադաշտի անվանումը կարող է կրճատվել մինչև «Բեռնաբեու»՝ այդպիսով հանելով լեգենդար ֆուտբոլիստի, մարզչի և ակումբի նախագահի՝ Սանտյագո Բեռնաբեուի անունը։ Այս քայլը մարզադաշտի անվանումը կդարձնի ավելի հեշտ հիշվող, ինչը կհանգեցնի երկրպագուների բազայի ընդլայնմանը և ապրանքանիշի ֆինանսական աճին։ Սակայն ակումբի որոշ անդամներ և երկրպագուներ դեմ են արտահայտվել հնարավոր փոփոխությանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին սկսվեց «սերուցքայինների» մարզադաշտի վերակառուցումը, որի համար ծախսվել է ավելի քան 1,3 միլիարդ եվրո։ Վերանորոգված մարզադաշտը տեղավորում է 85 454 հանդիսական։
























































