Ապրիլի 21-ին «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել:
Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:
Ապրիլի 23-ին թիմը կվերսկսի մարզումները՝ 2 տարբեր խմբերով և ժամերի: