Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն վիրահատության կենթարկվի, հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի մոտ ձախ կոճի վնասվածք է առկա։ Սկզբնապես որոշված է եղել, որ Տոլիսոյին վերականգման համար վիրահատության կարիք չի լինի, սակայն որոշվել է ամեն դեպքում կատարել վիրահատական միջամտություն։
Վիրահատությունից հետո 25-ամյա կիսապաշտպանին կպահանջվի մոտ 8 ամիս լիովին ապաքինվելու և խաղադաշտ վերադառնալու համար։
Տոլիսոն հանդես է գալիս «Բավարիայում» 2017 թվականից, ուր տեղափոխվել է ֆրանսիական «Լիոնից» 41,5 միլիոն եվրոյի դիմաց։