«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարեց նոր տրանսֆերի մասին։ Թիմը պայմանագիր է կնքել 24-ամյա նիգերիացի պաշտպան Էբենեզեր Պրինցի հետ։
Պրինցը մինչ այժմ հանդես է եկել մոլդովական «Զիմբրուում» և բուլղարական «Արդայում»։ 2022/23 մրցաշրջանում նա խաղացել է «Նոայի» կազմում՝ Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ։
«Ուրարտուն» ողջունել է ֆուտբոլիստին և մաղթել հաջողություն։




























































