Կոտդիվուարցի պաշտպան Աբուբակար Սիդիկ Ուատարան պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։
Ուատարան «Արարատ» է տեղափոխվել Կոտ դ’Իվուարի «Լիդեր Ֆուտ Ակադեմիից»։ Նա «Արարատում» հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։




























































