Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցիալական ցանցերում մեկնաբանել է իր հայտնվելը EA Sports FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի շապիկին:
«FC-ն առանց Զլատանի ամբողջական չէ։ Ես վերադարձել եմ», — գրել է շվեդ ֆուտբոլիստը։
EA Sports FC 26-ի անոնսը նախատեսված է հուլիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։ Խաղը պաշտոնապես կթողարկվի սեպտեմբերի վերջին։
Հիշեցնենք, որ FIFA 21-ի ժամանակ Իբրահիմովիչը կոնֆլիկտ էր ունեցել EA Sports-ի հետ՝ իր արտաքին տեսքի օգտագործման վերաբերյալ: Ֆուտբոլիստը հարց էր բարձրացրել, թե ով է ընկերությանը տրամադրել իր կերպարի օգտագործման իրավունքները: EA Sports-ը պնդել էր, որ իրենք լիազորված են օգտագործել բոլոր այն ֆուտբոլիստների կերպարները, ովքեր ընդգրկված են խաղում: Իբրահիմովիչի ներկայիս համագործակցությունը EA Sports-ի հետ, հավանաբար, վկայում է այդ կոնֆլիկտի հաշտեցման մասին։




























































