Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն բնորոշ ոճով քննադատել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին՝ ազգային թիմի ճամբարը լքելու որոշման համար:
Tudn-ին տված հարցազրույցում Իբրահիմովիչը կոշտ է արձագանքել այս իրավիճակին ու պորտուգալացու պահվածքին․
«Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես։ Պետք է բեմից հեռանաս այն ժամանակ, երբ դեռ գագաթնակետին ես։ Լքել Պորտուգալիայի հավաքականի ճամբարն առանց թիմակիցներից որևէ մեկի հետ խոսելո՞ւ. դա պարզապես անարգանք է»։
Շվեդ հարձակվողը Ռոնալդուին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել տարիքին և գիտակցել, որ ժամանակներն այլևս նույնը չեն․
«Նա պետք է հասկանա, որ այլևս երիտասարդ չէ։ Նայեք Զլատանին. ես նույնպես ժամանակին երիտասարդ էի, հանդես եկա բարձրագույն մակարդակով, իսկ հետո ավարտեցի կարիերաս։ Անգամ առյուծներն են իմանում՝ երբ է որսն ավարտվում»,- եզրափակել է Իբրահիմովիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն, դժգոհ մնալով Նորվեգիայի դեմ խաղում բավարար խաղաժամանակ չստանալուց, հեռացել է հավաքականի տեղակայման վայրից։ Շրջանառվում էին նաև լուրեր, որ պորտուգալացին հնարավոր է ավարտի կարիերան ազգային թիմում։
























































