Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել զուսպ լինել։
«Մբապեն 3 տարի առաջընթաց է գրանցել։ Նա ֆուտբոլային աշխարհ մտավ անհավանական պոտենցիալով, նա ադամանդ էր, որը մշակվելու կարիք ուներ։ Նրա ստատիստիկական ցուցանիշները բարելավվեցին, նա մեծ դիտարժանություն էր ապահովում։
Բայց, չնայած այս ամենին, նա ինձ ավելի ու ավելի է նյարդայնացնում։ Շատ է ամեն ինչ իր վրա վերցնում ու ազդում թիմակիցների նյարդերին։ Մոռնաում ենք, որ նա երիտասարդ է։ Նա արդեն ապացուցել է, որ սխրանքների է ընդունակ, բայց մենք միշտ ավելին ենք ուզում։ Նա պայծառ ապագա ունի, բայց ինքն իր վրա ճնշում է գործադրում, որովհետև շատ է ձգտում նվաճել «Ոսկե գնդակը», ու դա նյարդայնացնող է։ Պետք է զգույշ լինի իր պահվածքի հետ»,- Պետիի խոսքերն է փոխանցում RMC-ին։
2019/20 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Մբապեն ՊՍԺ-ի կազմում խփել է 18 գոլ ու դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։