«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ մանկունիանցիները հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։
Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս երկու տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։
Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը, Բիսեկի պայմանագիրը՝ մինչև 2029 թվականի կեսերը։


























































