Գերմանական «Շտուտգարտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսսի հետ։ Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
«Ես շատ ուրախ եմ պայմանագրի երկարաձգման համար, քանի որ վստահ եմ, որ մենք դեռ կարող ենք շատ բանի հասնել միասին: Երբ ես միացա «Շտուտգարտին» գրեթե երկու տարի առաջ, մենք բարդ իրավիճակում էինք, թիմը մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղում էր: Այնուամենայնիվ, թվում էր, թե ճիշտ որոշում էրն»,- ասել է Հյոնեսը:
42-ամյա գերմանացի մասնագետը գլխավորել է «Շտուտգարտը» 2023 թվականի ապրիլին։ Նրա գլխավորությամբ ակումբը 2023/2024 մրցաշրջանում Բունդեսլիգայում երկրորդ տեղն է զբաղեցրել: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում թիմը 37 միավորով 10-րդ տեղում է։




























































