Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ռոման» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարիին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գոլը խփվել է 62-րդ րոպեին։ Հռոմեական թիմին հաղթանակ է պարգևել ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը։
«Ռոման» այս մրցաշրջանում իր միավորները հասցրել է 49-ի: 29 հանդիպումներից հետո թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է:
«Կալյարին» իր հերթին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում նահանջել է 15-րդ տեղ: Թիմը 26 միավոր ունի։




























































