Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել Հոնդուրասին «Ինտեր Մայամիի» նախամրցաշրջանային խաղի ջերմ ընդունելության համար։
«Ինտեր Մայամին» 5:0 հաշվով հաղթել է տեղի «Օլիմպիային»՝ նախապատրաստվելով MLS-ի 2025թ․ մրցաշրջանին։
Մեսսին բացել է հաշիվը Լուիս Սուարեսի փոխանցումից հետո և գոլային փոխանցում է կատարել Նոա Ալենին։ Խաղից հետո նա Instagram-ում գրել է. «Շնորհակալություն ամեն ինչի համար, Հոնդուրաս»։
Հավելենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ի մեկնարկային տուրերում փետրվարի 14-ին կմրցի «Օռլանդո Սիթիի», իսկ փետրվարի 22-ին՝ «Նյու Յորք Սիթիի» հետ։