Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով, տեղեկացնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստին իտալական ակումբը գնահատում է 100 միլիոն եվրո, և այդ գումարը չափազանց շատ է իսպանական գրանդի համար, ուստի կարող է առաջարկվել «գումար + ֆուտբոլիստ» ձևաչափով համաձայնություն։
Դրանում կարող է ներգրավվել իսպանացի վինգեր Ֆերան Տորեսը, ով դուր է գալիս ռոսոներիների գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաուին։
Հաղորդվում է, որ Լեաուն իր հերթին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի գլխավոր նպատակներից մեկն է: