«Մանչեսթեր Սիթիի» բժիշկ Դեյվիդ Մակնելին, որն ակումբում աշխատել է 15 տարի, խոստովանել է, որ իրեր է գողացել թիմի հանդերձարանից, հայտնում է sport.es-ը։ Այժմ նրան ազատազրկում է սպառնում՝ դատավարությունը տեղի կունենա 2025 թվականի փետրվարին։
Պարզվել է, որ Մակնալին գողացել է մերսման սարքավորումներ, ֆուտբոլիստների մարզման կոստյումներ, խաղակոշիկներ, դեղամիջոցներ։ Նրա «գավաթների» թվում էին «Սիթիի» 8 ինքնագիր մարզաշապիկներ՝ 9700 եվրո արժողությամբ, ինչպես նաև 2021/22 մրցաշրջանի ակումբի պաստառը՝ բոլոր խաղացողների ստորագրությամբ: Այս կորուստները հաստատել են «Էթիհադ» մարզադաշտի անվտանգությունը։ Հաղորդվել է նաև, որ բժիշկը գողացել է Այմերիկ Լյապորտի և Սերխիո Ագուերոյի խաղակոշիկները։
Ոստիկանների խուզարկություններից հետո պարզվել է, որ գողացված իրերի մի մասը նրա տանը է։ Մակնալին նաև ուներ eBay-ի օգտահաշիվ, որտեղ նա վաճառում էր գողացված ապրանքներ՝ վաստակելով մոտ 30 հազար եվրո: