Մոսկվայի «Լոկոմոտիվը» ձմեռային դադարի ընթացքում հավաք կանցկացնի ԱՄԷ-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին հավաքը կանցկացվի Աբու Դաբիում՝ հունվարի 13-ից 24-ը։ Երկրորդ հավաքը նախատեսված է հունվարի 28-ից մինչև փետրվարի 8-ը։
Փետրվարի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մոսկովյան ակումբի ֆուտբոլիստները կմարզվեն Դուբայում։
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին