Վերջին օրերին հանրությունը ակտիվորեն քննարկում է «Քրիսթալ Փելասի» ավագ Մարկ Գեհիի արարքը, ով գրել էր «Ես սիրում եմ Հիսուսին» ծիածանագույն թևկապի վրա։ «Արծիվների» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները պաշտպանել է թիմի ավագին։
Մասնագետը նշել է, որ պաշտպանը չէր փորձել որևէ մեկին վիրավորել կամ խտրականություն ցուցաբերել, և նա պարզապես լավ տղա է, ուստի այդ գրառումը որևէ ազդեցություն չունի։
«Կարծում եմ, մենք պետք է հանգստանանք։ Բոլորը ճանաչում են Մարկին, բոլորը գիտեն, որ նա հիանալի խաղացող է, հիանալի մարդ։ Նա շատ համեստ տղա է։
Դա ԼԳԲՏ-ի թեման է, և հիմա բոլորը խոսում են ինտեգրացիայի և խտրականության բացակայության մասին, Մարկն էլ այդ թվում։ Կարծում եմ, մենք բոլորս կիսում ենք նույն տեսակետը։ Մենք սպորտում ենք, իսկ սպորտում մենք միշտ դեմ ենք խտրականությանը և ցանկացած բռնությանը, և Մարկը նույնպես», – ասել է Գլասները։