Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի միջև չեմպիոնական մենամարտը անցկացնել Մինսկում, հայտնում է sport-express-ը:
Մենամարտը պետք է կայանար ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակում: UFC-ն նախատեսում էր շոուն կազմակերպել Միացյալ Նահանգներում: Խաբիբն ասել էր, որ ինքը դժվարություններ ունի Ռուսաստանից մեկնելու հարցում: Դա պայմանավորված է բոլոր տեսակի սահմանափակումներով, որոնք սահմանվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ավելի վաղ, Թոնի Ֆերգյուսոնը պահանջել էր թեթև քաշային կարգում UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին զրկել տիտղոսից՝ մենամարտից հրաժարվելու համար: