Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել կարանտինից։
Պորտուգալացի աստղը փորձում է պահել ոճային սանրվածքը անգամ կարանտինի պայմաններում։ Տանը Ռոնալդուի վարսավիրը Ջորջինիա Ռոդրիգեսն է՝ նրա կինը։
«Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը»,-գրել է Ռոնալդուն տեսանյութի նկարագրությունում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն անցկացնում է կարանտինը հայրենի Մադեյրայում։