«Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին՝ Պաուլո Մալդինիի որդին հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից։
«Ինձ մոտ ամեն ինչ հիասքանչ է։ COVID-19-ի բոլոր սիմպտոմներն անցել են։ Ես հաղթել եմ կորոնավիրուսին։ Արդեն վերսկսել եմ մարզումները անհատական ծրագրով»,-Մալդինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Դանիել Մալդինիի և Պաուլո Մալդինիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի կեսին։