«Ատալանտայի» հարձակվող Դանիել Մալդինին առաջին անգամ ընդգրկվել է Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում, որը ներկայումս հանդիպում է Գերմանիայի ընտրանու հետ՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրի համար:
Ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի կազմում, սակայն առաջին անգամ է խաղադաշտ դուրս գալիս առաջին րոպեներից։ Այժմ, Պաոլո Մալդինիի վերջին հանդիպումից գրեթե 23 տարի անց, Մալդինիի անունը կրկին հայտնվում է Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում:
Մալդինիների դինաստիան ազգային հավաքականում դեռ ավելի վաղ է մեկնարկել․ Դանիելի պապը՝ Չեզարե Մալդինին, 1960-1963 թվականներին հանդես եկել է Իտալիայի կազմում՝ անցկացնելով 14 հանդիպում:
Ավելին, նա ազգային հավաքականը գլխավորել է որպես գլխավոր մարզիչ 1997-1998 թվականներին։




























































